Loading...

Articles

Ռեփեր Դրեյքն ու սուպերմոդել Բելլա Հադիդը միասին են

17:22, Thursday, 12 October, 2017
Ռեփեր Դրեյքն ու սուպերմոդել Բելլա Հադիդը միասին են

Արևմտյան լրատվամիջոցների հավաստմամբ ռեփեր Դրեյքն ու Բելլա Հադիդը հանդիպում են։ Դրեյքին նկատել են Բելլայի ծննդյան տարեդարձին և ըստ Us Weekly-ի հաղորդման Դրեյքն իր վրա է վերցրել 30 հոգանոց աղմկոտ խնջույքի ողջ ծախսերը։

Ավելի վաղ, Բելլայի մայր Յոլանդան Էնդի Քոենի շոուի ժամանակ այն հարցին, թե հանդիպում են արդյո՞ք նրանք, պատասխանել է, թե կարծում է, որ նրանք պարզապես ընկերներ են։ Սակայն ըստ օգտատերերի մոդելի մոր խոսքը համոզիչ չի հնչել։

Հիշեցնենք, որ Դրեյքի եւ Բելլայի սիրավեպի մասին խոսակցությունները սկսվել էին հունիսից, երբ միասին մասնակցել էին երեկույթի և միասին էլ հեռացել երեկույթից։

Source: ELLE RUSSIA
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4595 | 0 | 0
Facebook