Loading...

Articles

Հոգուց դուրս աշխարհ չկա

07:36, Friday, 24 November, 2017
Հոգուց դուրս աշխարհ չկա
     Հոգուց դուրս աշխարհ չկա,
     Կեղծիք են չարն ու բարին,
     Իմ մեղքին ընթերակա
     Պատկերս է ծեծված քարին։
     Հարթ պատկեր, թե համասփյուռ,
     Սեպագիր շարժում գուցե,
     Երկսայրի սուրը սակուր,
     Դրույթ չէ, ապացուցեմ։
     Ես քանի աշխարհ եկա,
     Իմ մահը ծանուցեցին,
     Մի Ադամ ու մի Եվա
     Հում կավից ինձ հունցեցին։
     Իմ բանին ասի գնամ,
     Աջ, ահյակ՝ տեղ չհասա,
     Ետ դարձա, աղի էն սյան
     Համն առավ մի քահանա։
     Տեր պապից անձեռնադիր
     Օծումիս լուրը կառնեք,
     Ով ուրագ, ես որմնադիր,
     Մտքերս զուր մի խառնեք։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5809 | 0 | 0
Facebook