Loading...

Articles

Երևանի քաղաքապետը շինթույլտվությունների կարգի պարզեցման մասին

17:10, Tuesday, 21 November, 2017
Երևանի քաղաքապետը շինթույլտվությունների կարգի պարզեցման մասին
     #Խորհրդակցություն
     #շինթույլտվություններիպարզեցում
    
     Երևանի քաղաքապետը շինթույլտվությունների կարգի պարզեցման մասին.
    
     «Դեռևս անցած տարվանից Երևանի քաղաքապետարանն իրականացրել է լայնածավալ ծրագիր քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման կարգի պարզեցման ուղղությամբ:
    
     Մասնավորապես, պարզեցվել են փաստաթղթերի տրամադրման հետ կապված մի շարք գործընթացներ՝ զգալիորեն կրճատելով շինարարության թույլտվության տրամադրման ժամկետները: Այս ամենը արվում է Երևանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի շրջանակում:
    
     Թեև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև մայրաքաղաքում իրականացվող շինարարական գործընթացի այս կամ այն փուլը գտնվում է մեր ամենօրյա հսկողության տակ, սակայն պետք է փաստենք, որ հասարակության շրջանում դեռևս նկատվում է իրազեկվածության պակաս:
    
     Հետևաբար, այս ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն:
     Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից և որ մեզ դիմելուց կստանան ամբողջական տեղեկատվություն շինարարական այս կամ այն գործընթացի վերաբերյալ»
    
     #քաղաքաշինությանոլորտ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1726 | 0 | 0
Facebook