«ՈՉԻՆՉ ԱՅՆՊԵՍ ՉԻ ՄԵՐՁԵՑՆՈՒՄ, ՈՐՔԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՏԱՐՎԱԾ ՈՃԻՐԸ»
Ապրում էին հետխորհրդային հանրապետություններից մեկում։Բոլորն էլ իրավապահ համակարգից էին։Ընկերացել էին շատ վաղուց, դեռևս լեյտենանտ ժամանակներից, միավորել էր ընդհանուր շահը, միասին կատարված հանցանքները։
ՍՍՀՄ փլուզումից հետո արագ կողմնորոշվեցին, տնտեսած գումարները ճիշտ ծախսեցին և մնացին համակարգում։Մնացածը տեխնիկայի և ժամանակի խնդիր էր։Ընդամենը մի 15 տարվա ընթացքում դարձան տարբեր իրավապահ համակարգերում պետեր, ստացան գնդապետների և գեներալների կոչումներ, տարիքներն արդեն առել էին, հայտնվել էին զավակներ, թոռներ, բնականաբար աճել էին ծախսերը։ Ճիշտ է հասարակարգը փոխվել էր, բայց փող աշխատելու ձևերը մարմնավաճառության պես հին էին և անփոփոխ։ Թիրախավորվում էր ունևորը կամ նրա ընտանիքի անդամը, գործակալը տալիս էր հաղորդում, սուբյեկտը ձերբակալվում էր։Մեծամասսամբ հարցը լուծվում էր առաջին երեք օրը։Սուբյեկտը համաձայնվում էր վճարել և քրեական գործը կարճվում էր։Ընդ որում որքան աբսուրդ էր առաջադրված մեղադրանքը այնքան հեշտ էր այն կարճել։ Երբեմն հանդիպում էին «պնդաճակատներ» , որ հրաժարվում էին վճարել, այդ ժամանակ երկարում էր, ստիպված գործից փայ էին տալիս դատավորին, մշակում լեգենդ իրենցից վերևների համար։ Սուբյեկտին ուղարկում էին մեկուսարան, վարչակազմով և հանցագործ աշխարհով ենթարկում ճնշման։Սկսում էին նույն գործակալների միջոցով գործեր հարուցել սուբյեկտի ընտանիքի անդամների ՝ տղայի, դստեր, հոր, մոր, եղբոր, նույնիսկ պաշտպանի դեմ։Մամուլը և հեռուստատեսությունը ողողում էին սուբյեկտի մասին վարկաբեկիչ նյութերով և հաղորդումներով։ Ի վերջո սուբյեկտը կոտրվում էր և վճարում, բայց այս անգամ նաև դատապարտում էին։Ճիշտ է քիչ պատժաժամկետով, բայց դա լավ դաս էր լինում մնացած սուբյեկտների համար և նաև արդարացում իրենցից վերևների համար։ Սխեման մոտ 25 տարի աշխատել էր անխափան։Չեր գտնվել մեկը որ չկոտրվեր և չվճարեր։ Առաջացած գումարները դրվում էին շրջանառության մեջ։ Ներմուծվում էին գողացված մեքենաներ, արտահանվում էին աղջիկներ դեպի մուսուլմանական երկրներ։Քրիստոնյաները այնտեղ թանկ արժեին։Օրեցօր աճող եկամուտները ներդրվում էին նաև պաշտոնեական առաջխաղացումների վրա։Շուտով հանցախմբի գրեթե բոլոր անդամները զբաղեցրեցին բարձրագույն պաշտոններ համակարգում։ Արդեն գումարները ի թիվս այլոց ներդրվեցին տնտեսության մեջ։Վարչապետները և նախարարները դարձան նրանց գործընկերները, հարկեր գրեթե չէին վճարում։ Մի քանի տարվա ընթացքում ներգրավվեցին հանքարդյունաբերության, առևտրի, խաղային, շինյանյութի ներկրման և հյուրանոցային ոլորտների մեջ։Սկսեցին կառուցել բազմաբնակարան շենքեր։ Սակայն հին բիզնեսից չէին հրաժարվում, այն սիրելի էր բոլորի համար, և գումար էր ապահովում, և իրենց առավելությունն էր ընդգծում և հակառակորդներին արանքից հանելու արդյունավետ միջոց էր, իսկ ամենակարևորը չուներ ինքնարժեք։Փողերը թափվում էին օդից։ Առաջացած ռեսուրսները որքան էլ որ տալիս էին անսահմանափակ հնարավորություններ այնքան էլ իրենց հետ բերում էին լրջագույն վտանգներ։ Պետությունը նույնպես հիմար չէր և արդեն իսկ սկսել էր թիրախավորել նրանց և բիզնեսները։Համապատասխան ծառայության բաժիններից մեկում արդեն ակտիվորեն նյութեր էին հավաքվում արդեն իրենց մասին և հեռու չէր օրը երբ իրենց սիրած բիզնեսի մեթոդը կկիրառվեր նրանց դեմ։ Միակ փրկությունը դա քաղաքականության մեջ ներգրավվելը և երկրի բսրձրագույն իշխանության զավթումն էր։ Այդպես էլ որոշվեց և հանցախումբը սկսեց գործել……
Շարունակելի……
Հեղինակ ՝ Էդմոն Դանտես