Loading...

Articles

ՏԱՄՊԼԻԵՐՆԵՐԻ ԱՆԵԾՔԸ ՝ Պատմությունը կրկնվում է

erevannews
Author:
erevannews
06:55, Tuesday, 14 November, 2017
ՏԱՄՊԼԻԵՐՆԵՐԻ ԱՆԵԾՔԸ ՝ Պատմությունը կրկնվում է

Օրերս կարդում էի Մորիս Դրյուոնի «Անիծյալ արքաները» շարքից «Երկաթե թագավորը» գիրքը։
     Այնտեղ հանդիպեցի մի դրվագի, որը միանգամից ինձ հիշեցրեց Վահրամ Շահինյանի, Ներսես Նազարյանի, Կարեն Կարապետյանի (նախկին ՀՔԾ կոռուպցիայի վարչության պետ), Կարեն Բաբակեխյանի կողմից իմ գլխին սարքած կեղծ քրեական գործը ։
     Ինչն էր հետաքրքիր, որ մոտ 700 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները փաստացի կրկնվել էին այսօր, և եղանակն էր նույնը և շարժառիթները։
     Գրքում նկարագրվում է Տամպլիերների օրդենի 23-րդ Գլխավոր Մագիստր Ժակ դը Մոլյեի դեմ հարուցված կեղծ մեղադրանքը, նրա անեծքը, մահապատիժը, դրանից հետո նրան անմեղ տեղը մեղադրած Հռոմի պապ Կլիմենտ հինգերորդի, Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ Գեղեցիկի, Գիյոմ դը Նոգարեի մահը և նրանց ժառանգների սարսափելի ճակատագիրը, որն էլ հանգեցրեց այս երեքի սերունդների իսպառ ոչնչացմանը։
     Իսկ Ժակ դը Մոլյեի անմեղ տեղը դատապարտման միակ նպատակը` ինչպես և իմ դեպքում եղել է փողը, Տամպլիերների ունեցվածքին տիրանալը։
     Սակայն ինչպես Վահրամ Շահինյան, Ներսես Նազարյան, Կարեն Կարապետյան (նախկին ՀՔԾ կոռուպցիայի վարչության պետ), Կարեն Բաբակեխյան քառյակին չհաջողվեց ինձանից քոռ կոպեկ շորթել, այնպես էլ Հռոմի պապ Կլիմենտ հինգերորդ, Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ Գեղեցիկ և Գիյոմ դե Նոգարե եռյակին չհաջողվեց հասնել Տամպլիերների ոսկուն։
     Միակ բանը որին նրանք հասան դա Ժակ դը Մոլյեի անեծքին արժանանալն էր։
     Մահից առաջ կրակի լեզուների միջից հնչեց նրա ձայնը ՝
     «Հռոմի պապ Կլիմենտ հինգերորդ, Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ Գեղեցիկ, Գիյոմ դը Նոգարե չի անցնի և մեկ տարի երբ ես կկանչեմ ձեզ Աստծո դատաստանին։ Անեծք ձեր ժառանգներին մինչև 30-րդ սերունդը»
     Զարմանալի արագությամբ Ժակ դը Մոլյեի անեծքը իրականացավ ։ Մեկ տարվա ընթացքում սարսափելի տառապանքներով այն աշխարհ ՝ դեպի Աստծո արդար դատաստան ուղղվեցին Հռոմի պապ Կլիմենտ հինգերորդը, Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ Գեղեցիկը և Գիյոմ դը Նոգարեն։
     Բոլոր կեղծ վկաները և կեղծ մեղադրանքի հետ առնչություն ունեցող անձիք նույնպես սպանվեցին Գլխավոր Մագիստրի մահից սկսած երեք տարվա ընթացքում։
     Անեծքը ազդեց նաև Ժակ դը Մոլյեին անմեղ դատապարտած անձանց սերունդների վրա։
     Ֆիլիպ Գեղեցիկի երեք տղաները մեկը մյուսի հետևից սպանվեցին, իշխանությունը Կապետինգներից անցավ Վալուաներին ՝ հետո Բուրբոններին։
     Ֆիլիպ Գեղեցիկի վերջին ժառանգը ՝ Լյուդովիկոս 16 -րդը գլխատվեց Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։
     Նրան գլխատելուց հետո ամբոխի միջից մեկը գոչեց ՝
     «Տամպլիերների վրեժը լուծվեց»
    
    

Այս պատմությունը ունի մեկ խոր իմաստ Հռոմի պապ Կլիմենտ հինգերորդին, Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ Գեղեցիկին, Գիյոմ դե Նոգարեին թվում էր թե իրենք այնքան հզոր են որ կարող են զուտ կեղծիքներով և փողի մոլուցքից դրդված որոշել Տամպլիերների ճակատագիրը և խլել նրանցից այն ինչ նրանց տվել էր Աստված ՝ նրանց կյանքը {իմ դեպքում ազատությունս) և այդ ամենը հանուն ուրիշի ունեցվածքին տիրանալու։ Սակայն իրականում որոշեցին իրենց ճակատագիրը և դատապարտեցին ոչնչացման իրենց սերունդներին։ Տամպլիերները այժմ կոչվում են Մասոններ և աշխարհի ամենահարուստ ու հզոր կառուցներից մեկն են։ Հռոմի պապ Կլիմենտ հինգերորդի, Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ Գեղեցիկի, Գիյոմ դե Նոգարեի ժառանգներից և ոչ ոք այսօր գոյություն չունեն, էլ չեմ խոսում նրանց սարսափելի և վաղաժամ մահերի մասին։ Հիշեցնում եմ Վահրամ Շահինյան, Ներսես Նազարյան, Կարեն Կարապետյան (նախկին ՀՔԾ կոռուպցիայի վարչության պետ), Կարեն Բաբակեխյան քառյակին և նրանց հետ հանցակից այլ անձանց, պատմությունը միշտ կրկնվում է և կյանքում անխափան գործում է բումերանգի օրենքը։ Քանի որ մարդը կանխատեսում է, Աստված տնօրինում։Իսկ Աստծո դատաստանից դեռ ոչ մի ******* չի խուսափել։
     Դուք չէք կարող կեղծիքով որոշել իմ ճակատագիրը, ձերը և ձեր սերունդներինը կարող էք իմը երբեք։
     Սույն նյութը գրվել է իմ կողմից, տրվել է պաշտպանիս իմ հանձնարարությամբ «ԱԼԳԱ» փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակելու համար։ Նյութի բովանդակության, իմ բառերի պատասխանատվությունը կրում եմ ես՝ Արտակ Գալստյանս։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9654 | 0 | 0
Facebook