Loading...

Articles

Որքա՞ն կաշառք վերցրեց ՀՔԾ պետը նախկին դատավորի դեմ գործը կարճելու համար։

erevannews
Author:
erevannews
15:33, Sunday, 05 November, 2017
Որքա՞ն կաշառք վերցրեց ՀՔԾ պետը նախկին դատավորի դեմ գործը կարճելու համար։

[vid:0]Վերջերս ՀՔԾ - ն հաղորդագրություն տարածեց այն մասին որ՝
     մի քաղաքացի հաղորդում է տվել, որ իր օգտին բարենպաստ դատական ակտ կայացնելու համար յոթ տարի առաջ 3 միլիոն դրամ գումար է տվել վարչական դատարանի արդեն նախկին դատավորին և ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել։
     Այս հաղորդագրությունից հետո այս մասին այլևս ՀՔԾ-ն չխոսեց։ Օրաթերթերից մեկը այս թեմայով ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանին հարցրել էր թե’ արդյո՞ք շոու չէ բուն խնդրի մասին հանգամանալից տեղեկություն չտրամադրելը:
     «Եթե իմ պատկե­րացրած քրեական գործի մասին է խոսքը, ապա դատավորը նախկին դատավոր է, արդեն չի պաշտոնավա­րում, քաղաքացու հաղորդումը իր ենթադրաբար հանցագործության վերաբերյալ չի հաստատվել, ու գործով վարույթը կարճվել է, այդ իսկ պատճառով չի հրապարակվել» պատասխանել է ՀՔԾ պետի տեղակալը։ Այստեղ անհասկանալի է հետևյալը ՝
     … եթե նախկին դատավորը անմեղ է, նշանակում է քաղաքացին հանիրավի նրան մեղադրել է ծանր հանցագործության մեջ, այդ դեպքում ի՞նչու քաղաքացուն սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք չի առաջադրվել։
     …քաղաքացին ըստ ՀՔԾ - ի հաղորդագրության իր հաղորդման մեջ նշել է, որ գիտակցված կաշառք է տվել, այստեղ կապ չունի դատավորը վերցրել է գումարը, կամ տեղյակ եղել է թե ոչ։Բուն իմաստով քաղաքացին տվել է ինքնախոստովանական ցուցմունք, սակայն նրան կաշառք տալու համար մեղադրանք չի առաջադրվել։
     Այստեղ կարող է լինել միայն մեկ տրամաբանական ենթադրություն։ Քաղաքացին եղել է ՀՔԾ գործակալ և հենց ՀՔԾ ցուցումով հաղորդում է տվել նախկին դատավորի դեմ։
     Վերջինիս կանչել են, ՀՔԾ։ «Հարսանիք Մալինովկայում» ֆիլմի հերոս Պապանդոպոլայի պես կիսվել հետը և գործը կարճել։
     Դե պարզ է, իրենց, գործակալին հո մեղադրանք չեն առաջադրի։ Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի ունեցվածքը գրանցված է նրա սանիկ, ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի անունով և կազմում է մոտ 16 միլոն ԱՄՆ դոլար։
     Ի դեպ ՀՔԾ ում քննված և կարճված ամեն մի աղմկահարույց գործից հետո Դավիթ ՍուքիասյՆի անունով գրանցված գույքը աճում է։
     Օրինակ ՝ Քեթրինի Միհրանի և Սասի Արտակի դեմ հարուցված և կարճված գործերից հետո Դավիթ Սուքիասյանի անունով գրանցված կապիտալը աճեց «ԱՆԻ-ԿՎԱՐՑ» ՍՊԸ-ի բալանսին գրանցված ևս մի ավազահանքով, որի արժեքը մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար է։
     Ամենևին չխախտելով անմեղության կանխավարկածը կարծում ենք, որ նախկին դատավորի դեմ գործը կարճելուց հետո իմաստ ունի ստուգել թե՞ արդյոք զարմանալի զուգադիպությամբ նորից չի աճել ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի անունով գրանցված գույքը ՝ դիցուք ևս մի ավազահանքով։
     Ի՞նչպես և ի՞նչ սկզբունքով է կիսվում ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը ՝ Տեսանյութում։
     Շարունակելի…………
     Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9240 | 0 | 0
Facebook