Loading...

Articles

Ես քեզ չե՛մ ների

10:41, Thursday, 26 October, 2017
Ես քեզ չե՛մ ների
    
    
    

Ների՜ր ինձ, ների՜ր,

Որ քեզնից առաջ

Ունայնությո՜ւն է եղել լոկ,

Ասե՜մ, անձրևնե՜րն են եղել ներշնչանք-

Այնքան տաղտկալի՜…

Այնքա՜ն համակող…


    

Միգուցե ասես.

- Ներելս ո՞րն է: Սիրո մեջ չկա՛ «ներել» բառ,

Ներելը չի՛ թողնում լիարժեք ապրել

Եվ չի՛ շաղկապում

Գալիքն ու ներկան:


    

Ներելը մղկտա՜նք է մի սուր կարոտի,

Համ հարազա՜տ է, հա՜մ նվիրական,

Ներելուց հետո չի՜ մնում ոչինչ-

Միա՜յն ու միա՜յն

Իրեր անկենդան:


    

Ես քեզ չե՛մ ների,

Քանի որ գիտեմ, քեզանից հետո՜

(Ա՜խ, այդ «հետո» -ներն անիծյալ)

Ունայնությունը կհոսի գետով`

Ցիրուցանելով

Իղձե՜րս անկատար…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5102 | 0 | 0
Facebook