Նախկինում անրադարձել էինք Ոստիկանության ԿՀԴՊ -6 րդ վարչության պետի նախկին տեղակալ ՝ Կարեն Բաբակեխյանի կողմից ստեղծած և ղեկավարվող ՝ թրաֆիկինգով զբաղվող հանցավոր խմբավորման մասին։
Նշել էինք, որ խմբավորման ճյուղերից երկուսը Թուրքիայում և Դուբայում վնասազերծվել են և շուտով քննությունը կտեղափոխվի ՀՀ։
Օրերս Դուբայից տեղեկություն ստացվեց այն մասին, որ թրաֆիկինգով զբաղվելու համար Դուբայի Ոստիկանության կողմից կալանավորված ՀՀ քաղաքացիներ Ա.Կ-ն և Ս.Ե-ն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ։
Ըստ դրանց պարզվել է, որ Թուրքիա և Էմիրաթներ հայ կանանց բռնի վաճառքով զբաղվող խմբի ղեկավարը ամենևին էլ Կարեն Բաբակեխյանը չէ, իրականում հանցավոր խմբավորումը ստեղծել և ղեկավարել է Քննչական Գլխավոր Վարչության նախկին պետը Կարեն Կարապետյանը։
Հենց նրա միջոցով են «ջրվել» թրաֆիկինգի հետ կապված այն գործերը, որը ԿՀԴՊ ում չի կարողացել կարճել Կարեն Բաբակեխյանը և ստիպված ուղարկել է Քննչական Գլխավոր Վարչություն։ Հատկանշական է, որ հայ կանանց վաճառքից առաջացած գումարները հանցակիցները Կարեն Կարապետյանին փոխանցել են ապրանքի տեսքով։
Թուրքիայից և Դուբայից Ա.Կ-ի կողմից, նրան է ուղարկվել ավտոմեքենայի յուղ և ավտոպահեստամասեր ։
Կարեն Կարապետյանը Երևանյան լճի և Շենգավիթ համայնքի ծննդատան մոտ բացել է երկու տեխսպասարկման կետ, որտեղով էլ իրացրել է ապրանքը։
Ըստ Ա.Կ-ի, այս սխեման մտածել է հենց Կարեն Կարապետյանը ՝ և գումարն է կրկնապատկել և հանցագործության ֆինանսական հետքերն է թաքցրել։
Ավելացնենք, որ Վլադիմիր Գասպարյանի Ոստիկանապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը պաշտոնանկ արվեց, սակայն կարճ ժամանակ անց հայտնվեց ՀՔԾ ում և զբաղեցրեց Կոռուպցիոն և պաշտոնեական հանցագործությունների վարչության պետի աթոռը։
2016 թ- ին մի աղմկահարույց գործի շրջանակներում, որտեղ գլխավոր տուժող հանդես էր գալիս նույն Կարեն Բաբակեխյսնը Կարեն Կարապետյանը 500.000 ամն դոլար կաշառք էը պահանջել, իսկ մեղադրյալը հաղորդում էր տվել։
Քրեական հետապնդումը Կարեն Կարապետյանի նկատմամբ դադարեցվեց ապացույցների անբավարարվածության հիմքով, սակայն ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը չկարողացավ պաշտպանել իր սիրելիին ու նա պաշտոնանկ արվեց և այժմ Գլխավոր Դատախազությունում զբաղեցնում է ավագ դատախազի հաստիք։
Սույն պարոնի գործունեությանը և նրանից վերև ձգվող թելերին կանրադառնանք հաջորդիվ։