Loading...

Articles

Կոմիտասի անվան լարային քառյակը Հայաստանի Անկախության տոնին նվիրված համերգներ ունեցավ Նիդերլանդներում

01:59, Monday, 09 October, 2017
Կոմիտասի անվան լարային քառյակը Հայաստանի Անկախության տոնին նվիրված համերգներ ունեցավ Նիդերլանդներում
    

    
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի և Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան լարային քառյակը համերգներ ունեցավ Նիդերլանդների Հաագա և Մաստրիխտ քաղաքներում:
    
     ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ
    
    

     Ինչպես արդեն հայտնել էինք հոկտեմբերի 5-ին՝ Հաագայի Diligentia թատերասրահում, ապա և հաջորդ օրը ՝ հոկտեմբերի 6-ին Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի առիթով, Կոմիտասի անվան լարային
     քառյակը համերգներ ունեցավ: Այն նվիրված էր նաև Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ ամյակին:
    
     ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո և Մաստրիխտի հայ համայնքի կազմակերպած համերգին ներկա էին Նիդերլանդների թագավորությունում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և դատարանների, երկրի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և հոլանդահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Մինչ համերգի կայանալը նիդերլանդական մամուլն արդեն բարձր էր գնահատել խմբին, ներկայացրել էր հանրահայտ ու եզակի այս նվագարանի պատմությունն ու գործունեությունը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3032 | 0 | 0
Facebook