Loading...

Articles

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ

12:27, Wednesday, 13 September, 2017
ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ
    
    

* * *

Ինձ վրա ինչո"ւ ծիծաղեց ծովը,

Լի՜ճը ծիծաղեր – կդիմանայի՜,

Առուն կտրվեր – կզարմանայի՜,

Ծորակից ընկնող կաթի՜լը լիներ-

Կընդդիմանայի՜…

Իսկ ծո՞վը…ծո՜վը,

Ի՞նչ իմանայի….


    

…որ արտացոլվե՜լ էր

Երկինքը ծովից,

Ու երբ ասացի թե՜

«Սիրում եմ երկնի չափ»

Ծովը ծիծաղե՜ց՝

Մեռավ ծիծաղից…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5620 | 0 | 0
Facebook