Loading...

Articles

Ուսուչիչը ստրուկի կարգավիճակում

16:54, Wednesday, 30 August, 2017
Ուսուչիչը ստրուկի կարգավիճակում
     Այն, որ ուսուցիչը վաղուց է ստրուկի կարգավիճակում, բոլորի համար պարզ է, ձայն չունի, խոսելու, իր մտքերը բարձրաձայնելու իրավունք չունի: Եթե կա մեկը, որ կառարկի սրա դեմ, կասեմ, որ ապրի ինքը, որ կարողանում է ինքնուրույն դատողություններ անել տնօրենի կամ տնօրենության ներկայությամբ: Ես այդպիսի մեկին չեմ ճանաչում: Եթե հանկարծ ինչ-որ մեկը փորձի ըմբոստանալ, ապա տնօրենը կամ նրա մանկլավիկները հում-հում կուտեն այդ ուսուցչին:
     Ահա մի դեպք մեր առօրյայից. օրերս դպրոց եկավ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը: Երեք թե չորս ուսուցիչ իրենց հուզող հարցերով մոտեցան այդ աշխատակցին: Հաջորդ օրը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը իր հերթին, հաշվապահն ու, այսպես կոչված, դպրոցի «կառավարման խորհրդի» նախագահը բառիս բուն իմաստով անարգանքի սյունին գամեցին այդ ուսուցիչներին: Դե, ինչ եք կարծում, հաջորդ անգամ այդ ուսուցիչները կհամարձակվե՞ն նման բան իրենց թույլ տալ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4682 | 0 | 0
Facebook