Loading...

Articles

Կաշառք

22:09, Friday, 10 June, 2016
Կաշառք
     Եթե ուզում եք պայքարել կաշառակերության դեմ, սկսեք դպրոցից: Դպրոցում են դրվում կաշռակերության հիմքերը: Հատկապես քննությունների ժամանակ, ես համոզված եմ, չկա տնօրեն, որ կաշառք չվերցնի, չէ, ինչու եմ համոզված, պարզապես ականատես եմ: Անգամ չորրորդ դասարանում, որտեղ աշակերտը ընդամենը գիտելիքների ստուգման «քննություն» է հանձնում, տնօրենին ծնողները փող են հավաքում և հանձնում: Դե պատկերացրեք ինչ է կատարվում իններորդ, տասներկուերորդ դասարաններում, այստեղ արդեն տնօրենների համար սկսվում է երանելի վիճակ: Փոքր ու մեծ չկա. փոքր դպրոցները փոքր չափով են կաշառք վերցնում, մեծ դպրոցները՝մեծ: Եվ վերջապես կաշառքը կաշառք է, մեծ ու փոքրս որն է:
     Տնօրենների համար հարստանալու մի այլ տարբերակ էլ կա. դա ուսուցիչ աշխատանքի ընդունելն է: Կընդունվի այն ուսուցիչը, ով շատ կտա: Հարց է առաջանում. ո՞վ է մեղավոր՝կաշառք տվողը, թե՞ վերցնողը, չտան, չեն վերցնի: Բայց եթե չտան, աշխատանքի չեն ընդունվի, աշակերտն էլ լավ գնահատական չի ստանա:
     Բայց արդյոք ուզում ենք պայքարել կաշառակերության դեմ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5111 | 0 | 0
Facebook