Loading...

Articles

Հայտարարություն

08:21, Saturday, 17 June, 2017
Հայտարարություն
     Դպրոցների այս նոր «ընտրված» տնօրեններին թվում է, թե իրենք ամենազոր են և ամեն ինչ կարող են անել, և ճիշտ է թվում: Կնիքն իրենց ձեռքին է, հովանավորն էլ՝ իրենց գլխավերևում: Ինչ էլ անեն, տակից դուրս կգան (այսպես չեղա՞վ ընտրությունների ընթացքում): Այսպես է մտածում Երևանի դպրոցներից մեկի տնօրենը: Նա սիրուն բուհի դիպլոմ է սարքել իր մտերիմներից մեկի համար և դարձրել մանկավարժ ու ընդունել աշխատանքի՝որպես տարրական դասարանների ուսուցչուհի, և տարիներ շարունակ վարձատրել բարձրագույն ավարտի հաստիքով:
     Նրանք, ովքեր ցանկանում են դիպլոմ ունենալ առանց կրթություն ստանալու, առանց ջանք թափելու և եթե փող ունեն, կարող են դիմել հ. ...... դպրոցի հասցեով (դպրոցի հասցեն չեմ գրում, որովհետև ուրիշ դպրոցների տնօրեններ էլ կարող են այսպիսի ծառայություններ մատուցել և ամեն մեկն էլ կարող է իր իմացած դպրոցի համարը նշել հայտարարության մեջ):
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5145 | 0 | 0
Facebook