Loading...

Articles

Հառաչանք

09:28, Tuesday, 04 July, 2017
Հառաչանք
     Լսելով Սերժ Սարգսյանի ելույթը դատախազի օրվա առթիվ՝ հիշում եմ Թումանյանի «Հառաչանք» պոեմի ծերունու խոսքերը. «Ինձ մի խոսեցրեք, թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ»: Իրականությունից կտրված, իրականությունից հեռու ելույթ էր: Զարմանում եմ, իսկապես ինքը չի հասկանում, որ իր ասած հոռի երևույթների պատճառներից մեկը թաքնված է հենց իրավական համակարգում: Ինքն իսկապես չի՞ հասկանում, որ առաջին հերթին ժողովրդի իրավունքների առաջին խախտողը գտնվում է իրավական համակարգում, Ինքը չգիտի՞, թե չի՞ հասկանում, որ ժողովրդի իրավունքները խախտվեցին ընտրությունների ժամանակ, թե՞ չի հասկանում, որ իր ղեկավարած կուսակցությունը ժողովրդի քվեն կորզեց, որ շարունակի խախտել Սահմանադրությունը, որ ժողովրդից թալանված հարստությունները ժողովրդից պաշտպանի և այլն, և այլն... Բոլոր հոռի երևույթները, ոչ իհարկե նախագահի պատկերացրած, հասկանում են բոլորը, անգամ միջազգային կառույցների ղեկավարները, բայց ոչ Սերժ Սարգսյանը: Ինչ է մնում ժողովրդին. այս ամենը լսելուց հետո միայն հառացե՞լ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5987 | 0 | 0
Facebook