Loading...

Articles

Ով է մահին հաղթել, որ դու անպարտ գնաս

07:13, Friday, 25 August, 2017
Ով է մահին հաղթել, որ դու անպարտ գնաս
     Ով է մահին հաղթել, որ դու անպարտ գնաս,
     Տարակուսած գուցե, կամ գլխիկոր մնաս,
     Շեղ ընթացքիդ համար քանի խոտոր ճամփա
     Մեղքդ մոտ են արել, որ էլ խղճիդ չանսաս։
     Հարցնող էլ չկա՝ մտահոգիչ, բարի,
     Տուտն են ձգել ասես չարտաբերված բառի,
     Կորցրածդ ծածուկ շուռումուռ են տալիս,
     Արցունքն ինչ է, գիտեն, կիսակամ է գալիս։
     Գիտեն իրենք հոժար և դու անհաճ եղար,
     Անխոսունի նման գեշ կերպարով տղա․
     Դեմդ դատարկ թողած որբությունդ է դարձյալ
     Ակնամութում ծվար, քարուքանդդ՝ անցյալ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6417 | 0 | 0
Facebook