Loading...

Articles

Կեռ ձևիս երնեկ տվին

22:06, Friday, 28 July, 2017
Կեռ ձևիս երնեկ տվին
     Կեռ ձևիս երնեկ տվին,
     Երկուտակ ո՞նց ես, ասին,
     Անտեղյակ մոտ ու զատին,
     Է, ո՞վ է քո դրացին։
     Ու՞մ հետ ես ասեկոսում,
     Ո՞մ միսն ես ծամում, հարկավ,
     Առանձին ու՞ր ես հոսում,
     Քե՞զ էլ են ծեփել անկավ։
     Անճոռնին ոնց է լինում,
     Թերատ ես, աչքից հանենք,
     Խալխի հետ լաց ես լինում,
     Թե անջատ, անվայր թաղենք։
     Մոխիրդ շաղ ենք տալու
     Անկենդան լուսնի վրա,
     Ողորմած, քո մեջ բարու
     Ցոլք չկա, Աստված վկա։
     —Կթողնեք այս կյանքս ապրեմ,
     Իմ մահից առաջ, ապա,
     Որքան էլ մենակ հարբեմ,
     Թասիս հետ մրուրն առա։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6397 | 0 | 0
Facebook