Loading...

Articles

Լայնալիճն` աղեղ

23:07, Tuesday, 20 June, 2017
Լայնալիճն` աղեղ
     Լայնալիճն` աղեղ,
     Լարովին` ջանքեր,
     Շան կալանչն` աղերս,
     Տառապանք ու սեր։
     Չարին` կնության
     Գնալիք կույսեր,
     Չարակնությամբ է
     Կծծին ժամասեր։
     Ի՞նչ ճանապարհ է,
     Որ ետ չի դառնում,
     Պրկվածը լար է-
     Նետն է սավառնում։
     Մտքից ներս գցել,
     Իզուր եմ դողում,
     Ծիծդ բա՛ց, իմ ցել.
     Հափուռս է հողում։
     Աստված ասելով՝
     Գթության քարոզ,
     Դատարկ թասերով
     Հարբածն եմ, անխոս։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5562 | 0 | 0
Facebook