Հին Եգիպտոսի կանայք հակաբեղմնավորիչներ են գործածել
16:22, Thursday, 15 June, 2017
Like
0
Dislike
0
7675 | 0 | 0 | 0
Եգիպտական հասարակության կորիզը ընտանիքն է հանդիսացել և դրա կարևորությունը ընդգծված է այն անհամար որմնանկարներում, որոնցում ամուսնական զույգերին իրենց զավակների հետ են պատկերված: Ամենահանրահայտը Ամենհոթեփ փարավոնի, նրա կին Նեֆերտիտիի ու նրանց դուստրերի ընտանեկան որմնանկարն է: Թեպետ հին Եգիպտոսում կնոջ դերը սահմանափակվել է ընտանիքի շրջանակում, թեպետ կինը իրավազուրկ է եղել, այնուամենայնիվ նրան թույլատրվել է «վերահսկել» իր հղիությունը, խույս տալ անցանկալի հղիությունից: Բժշկական բովանդակության պապիրուսներն ապացուցում են, որ հակաբեղմնավորիչները լայն կիրառություն են ունեցել հին Եգիպտոսում: Բայց հակաբղմնավորիչների ամենահաճախակի գործածողները մարմնավաճառներն են եղել, որովհետև հղիանալու դեպքում նրանք հարկադրված պիտի լինեին դադարեցնել իրենց գործունեությունը: Հակաբեղմնավորիչների կարիք են զգացել նաև չամուսնացած աղջիկները: Հակաբեղմնավորիչների օգնությանը դիմելուն եգիպտացի կանանց հարկադրել է ծննդաբերության հարուցած վախը, որովհետև այն հաճախ մահացու ելք էր ունենում:
12-րդ դինաստիայի անկման շրջանում գրված «Էլ Լահուն» անվանյալ պապիրուսը հետևյալն է խորհուրդ տալիս.
Իսկ մ.թ.ա. 16-րդ դարում գրված «Էբերսի պապիրուս» -ը հետևյալ հակաբեղմնավորիչն է հանձնարարում պատրաստել.
|
+19 °C |
+17 °C
+27 °C
|
Tomorrow: +26 °C |