Loading...

Articles

Վերուդիր արա, թե կեռ են տալու

07:21, Tuesday, 06 June, 2017
Վերուդիր արա, թե կեռ են տալու
     Վերուդիր արա, թե կեռ են տալու,
     Ոտնառած տեղդ միահարթ կոկ է,
     Իշու բանբերին զոռ է թվալու,
     Որ երասանդ պարզապես թոկ է:
     Քանի՞ դուռ ունի փոքրիկ խորանը.
     Վեցանիստն էլ է փակ տարածություն,
     Բռնավորների ցանկն է տողանը՝
     Միաբանների տարակարծություն:
     Կողաշրջելով ցած են բերելու,
     Ի՜նչ փույթ, թե հետո սուրբ չհորջորջեն,
     Կյանքդ պարգև էր, դա են քերելու…
     Մահամեռներից բա էլ ո՞նց ջոկեն:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5032 | 0 | 0
Facebook