Loading...

Articles

Ճիչ

19:24, Friday, 02 June, 2017
Ճիչ
    
    

Աշխարհի հնչյունները հրեշտակների ունկերի համար չեն.
     Գրգասուն կանայք կվկայեն, թե որ իմ գալը շատ չհամարեն,
     Այս գոյությունս անճարակության իմ շրջանակն է,
     Որտեղ պղծեցի՝ շարաձայնեցի, աղմուկն էլ գուցե նույն անապակն է:
     Խնկածաղիկի բուրմունքը այլ է, նոր թխած հացի բույրն էլ է ուրիշ,
     Իմ որբությունը ես մոտարկում եմ առավել հայտնի մեծություններով,
     Անվարան այսպես` ձեռքիս մեջ գավ է թե թեփուր գրիչ,
     Ակնավեր տեղս ջրափոսեր են, որ հավելում եմ նոր անուններով:
     Խեղդվողը գիտի խորության չափը, շունչս պահում եմ, քանի չեմ սկել,
     Հպարտությունս խոնարհ ապրելով երբեք չեմ ճկել,
     Գուցե առաջին և վերջին անգամ, մայրս է լսել, երբ որ հուսահատ աշխարհ եմ եկել,
     Տասնաղի քնար… Ես մի լարով եմ օյինն այս երգել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5092 | 0 | 0
Facebook