Loading...

Articles

«Աստղիկ» ԲԿ-ում բոյկոտը սկսված է

Mamul.am
Author:
Mamul.am
00:37, Monday, 22 May, 2017
«Աստղիկ» ԲԿ-ում բոյկոտը սկսված է

Մեր երկրում կայացած ընտրությունների արդյունքները երբևիցե չեն զարմացրել մեզ և որոշակիորեն դաստիարակել են իրենց չգրված օրենքներով: Կարելի է եզրակացնել, որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, թերևս կա որոշակի տրամաբանական ընթացք, երբ կուսակցական լինել չլինելու և ընդդիմադիր հայացքներ կրելու պատճառով կարող ես զրկվել աշխատանքիցդ և դառնալ հերթական գործազուրկներից մեկը՝ որոշակի սպառնալիքներ ստանալով: Նման իրավիճակ է տիրում բոլորիս կողմից շատ հայտնի ԱԺ պատգամավոր, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Yerevan City» սուպերմարկետների ցանցում և «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Ասում են, թե վերևից հրաման կա, հեռացնում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ համար չեն աշխատել և իրենց քվեն չեն տվել Ս.Ալեքսանյանին: Վերջին ժամանակահատվածում մեծ իրարանցում էր գրեթե բոլոր City-ների ցանցում, բացարձակապես հեռացնում էին մարզային գրանցում ունեցող բոլոր աշխատողներին, դե նրանք ինչքանո՞վ կկարողանային ընտրությունների ընթացքին իրենց դրական ազդեցությունը ունենալ:
     Օրեր առաջ բոյկոտ ասվածն արդեն կարելի է սկսված համարել «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ մեկը մյուսի ետևից հեռացնում են երկար տարիներ ԲԿ-ում իրենց ավանդն ունեցած բժիշկներին և բուժքույրերին: Այսօր այնքան է ոտնահարվել «Հիպոկրատի» երդումը և դրա գաղափարը կրողների գիտակցումը, որ հաշվի է առնվում միայն քաղաքական դիրքորոշումը և ինչ-որ ալեքսանյանական գաղափարախոսությունները: Սակայն էլ ավելի ցավալի է, երբ հիպոկրատյան գաղափարը ոտնահարվում է համանուն մանագիտությունն ունեցող անձանց կողմից, հանձինս՝ «Աստղիկ» ԲԿ-ի

գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի, ով ջանք ու եռանդ չի խնայում ազգակցական հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և հիվանդնաոցի սեփականատիրոջ աչքում տեղ զբաղեցնելու համար: Մի քանի գործազուրկ բուժքույրերի և բժիշկների զրույցից հետո պարզ դարձավ, որ իրենք աշխատանքից ազատվել են Ա.Ասատրյանի պահանջով և պահանջից զատ ասել է, թե իրենք ունեն պահեստային աշխատողներ, ովքեր կփոխարինեն հներին: Ահա թե ինչպիսի անառողջ մթնոլորտ է տիրում մի կենտրոնում, որտեղ մարդիկ դիմում եմ առողջանալու, ապաքինվելու նպատակով, իսկ թե ինչ հավատով էլ կշարունակեն դիմել, դա արդեն հարցի մյուս կողմն է:

Source: mamul.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5989 | 0 | 0
Facebook