Loading...

Articles

Ինտելեկտուալ խաղում հաղթեց «Evterpa» թիմը

13:51, Sunday, 19 March, 2017
Ինտելեկտուալ խաղում հաղթեց «Evterpa» թիմը
     Մարտի 18-ին Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն «Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբի շրջանակում կազմակերպեց հերթական ինտելեկտուալ խաղը:
     Խաղին մասնակցում էին «Real», «Evterpa», «Արարատ» թիմերը: Հնչեցին տրամաբանական, իմացական, ճանաչողական հարցեր, որոնք առնչվում էին արվեստին և գրականությանը:
     Հաղթող ճանաչվեց «Evterpa» թիմը, որի բոլոր անդամները պարգևատրվեցին պատվոգրերով:
     Իսկ «Լավագույն խաղացող» -ը Վահրամ Փափազյանն էր, ով ստացավ Պատվոգիր և հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի համերգի 2 տոմս:
    
     #Երիտասարդությանհարցերիխորհուրդ
     #ԱԵՔՆ #Հայերիտասարդմտածողներ #ընթերցասերներիակումբ#Ինտելեկտուալխաղ #Արվեստ_և_գրականություն
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3175 | 0 | 0
Facebook