Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ Խորհրդի անդամ Street Workout հայաստանյան ֆեդերացիան հունիսի 25-ին իրականացրեց «Mix Battle Fest 2016» սպորտային-մշակութային երիտասարդական փառատոնը, որը միավորում է փողոցային միջավայրում սկիզբ առած այնպիսի մարզաձևերի և պարերի, ինչպիսիք են Street Workout, Break-Dance, Capoeira, AcroStreet, Hip-Hop, Street Basket:
Փառատոնին մասնակցեցին 10-ից ավելի խմբեր, ավելի քան 150 երիտասարդ՝ ներկայացնելով անհավանական պարային և սպորտային շոու ելույթներ:
#Երիտասարդությանհարցերիխորհուրդ #StreetWorkoutArmenia #MixBattleFest2016