Loading...

Articles

Մեկնարկեց ամենամյա BEST ծրագիրը

21:48, Wednesday, 15 March, 2017
Մեկնարկեց ամենամյա BEST ծրագիրը

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ «Զարգացում» հասարակական շարժումը մեկնարկեց ամենամյա Business Experience Sharing Time (BEST) ծրագիրը, որն այս տարի կրում է «Էլեկտրոնային բիզնես» խորագիրը:

Մարտի 13-ին տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական բացումը, որի շրջանակում կազմակերպվել էր «էլեկտրոնային առևտրի ու առցանց ծառայությունների ՓՄՁ հիմնախնդիրները և զարգացման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկում: Հանդիպումը նպատակ ուներ վեր հանել ոլորտում առկա արդիական խնդիրները և քննարկել լուծման հնարավոր տարբերակները։

Քննարկմանը մասնակցեցին ոլորտի առաջատար փորձագետներ․Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մարիամ Մոմջյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Վլասյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագծերի ղեկավար Ժենյա Ազիզյանը, Crossroad ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքս Ալեքսանյանը, Yourbusiness ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Շահինյանը, Mediamax ընկերության ինտերնետային նախագծերի գծով տնօրեն Կարեն Անտոնյանը, WebProDes ստուդիայի ստեղծագործական գծով տնօրեն Լիդա Մկրտչյանը, ոլորտի փորձագետ Նարեկ Վարդանյանը, մեծ թվով երիտասարդ, սկսնակ գործարարներև ոլորտով հետաքրքրված ունկնդիրներ։
     Հանդիպումը վարում էր ռազմավարական կառավարման փորձագետ, «Զարգացում» հասարակական շարժման նախագահ Վահան Եղիազարյանը։
     #Երիտասարդությանհարցերիխորհուրդ #Զարգացում #Business#Experience #Sharing #Time #BEST #Ebusiness #Ecommerce

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3462 | 0 | 0
Facebook