Հունիսի 14-ին Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ Խորհրդի անդամ «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպել էր հանդիպում բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Գայանե Աթանեսյանի հետ:
Հանդիպման առիթը ստեղծագործողի «Ապրելը հաղթել է» գիրքն էր, որը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Գրքում ներկայացված է եղեռնազարկ արևմտահայ տաղանդավոր բանաստեղծ, ազգային գործիչ Ռուբեն Սևակի նահատակության պատմությունը, գրական էջերի՝ չափածո և արձակ մեկնաբանությունը: