Ջավախքահայերի խնդիրների մասին պատմող ֆիլմը ցուցադրվեց երկրորդ անգամ
01:08, Tuesday, 05 March, 2013
Like
1
Dislike
0
4135 | 0 | 1 | 0
2009 թվականին նկարված «Վահե» փաստավավերագրական ֆիլմը, ըստ «Միտք» վերլուծական կենտրոնի անդամ Սեւակ Տիգրանյանի, ցուցադրման առաջին իսկ օրվանից լայն արձագանք ստացավ հասարակության մեջ, ինչպես նաեւ՝ համացանցում: «Էական փոփոխություններ, էական տարբերություններ թե Ջավախքի, թե այնտեղի բնակչության հետ կապված չեն եղել: Չնայած այս տարիների ընթացքում ֆիլմը բավականին մոռացվել է», - ասում է Ս. Տիգրանյանը՝ պարզաբանելով, թե ինչու են որոշել եւս մեկ անգամ ցուցադրել ֆիլմը: Մեր զրուցակցի կարծիքով՝ միակ էական փոփոխությունը ջավախքահայերի կյանքում, թերեւս, կարելի է համարել Վահագն Չախալյանի՝ բանտից ազատվելը: Սեւակը կարծում է, որ վրացական իշխանությունների պաշտոնական հայտարարությունները, թե իրենք լավ են տրամադրված ջավախքահայերի նկատմամբ, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: «Քաղաքականությամբ առումով ճնշումը մի քիչ թուլացել է, բայց եկեղեցական եւ կրթական հարցերում ամեն ինչ մնացել է նույնը», - նշում է մեր զրուցակիցը: Aravot.am-ի սյն հարցին, թե Ջավախքի հետ կապված ինչ այլ ծրագրեր են նախատեսել իրականացնել, «Միտք» վերլուծական կենտրոնի անդամը պատասխանեց. «Մենք փորձում ենք հասարակությանը հասանելի դարձնել թե ֆիլմը, թե ջավախքահայերի խնդիրները, Ջավախքի պատմությունը: Տպագրելու ենք նոր գրքեր եւ փորձելու ենք հնարավորինս շատ քանակով տանել Ջավախք»: Նկատենք, որ ֆիլմի նկարահանումը նախաձեռնողները պատրաստվում են այն ցուցադրել Հայաստանի տարբեր մարզերում ու հանրակրթական դպրոցներում, ինչպես նաեւ երիտասարդական մի շարք կազմակերպություններում: Զրույցի ընթացքում նաեւ պարզ դարձավ, որ ֆիլմի «Վահե» վերնագիրը որեւէ կապ չունի այն նախաձեռնողներից Վահե Սարգսյանի անվան հետ: «Հին հայերենում արեւին «վահե» էին ասում: Դրա համար ֆիլմում հենց արձագանքում է վահե, ցույց էր տալիս արեւը», - պարզաբանեց Սեւակ Տիգրանյանը: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ներկաները հայտնեցին իրենց կարծիքը ֆիլմի մասին: Աշոտ ԱԹԱՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/04/210929/ © 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից |
+17 °C |
+8 °C
+18 °C
|
Tomorrow: +19 °C |