Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ջավախքահայերի խնդիրների մասին պատմող ֆիլմը ցուցադրվեց երկրորդ անգամ

01:08, salı, 05 mart, 2013
Ջավախքահայերի խնդիրների մասին պատմող ֆիլմը ցուցադրվեց երկրորդ անգամ
     2009 թվականին նկարված «Վահե» փաստավավերագրական ֆիլմը, ըստ «Միտք» վերլուծական կենտրոնի անդամ Սեւակ Տիգրանյանի, ցուցադրման առաջին իսկ օրվանից լայն արձագանք ստացավ հասարակության մեջ, ինչպես նաեւ՝ համացանցում:
     «Էական փոփոխություններ, էական տարբերություններ թե Ջավախքի, թե այնտեղի բնակչության հետ կապված չեն եղել: Չնայած այս տարիների ընթացքում ֆիլմը բավականին մոռացվել է», - ասում է Ս. Տիգրանյանը՝ պարզաբանելով, թե ինչու են որոշել եւս մեկ անգամ ցուցադրել ֆիլմը: Մեր զրուցակցի կարծիքով՝ միակ էական փոփոխությունը ջավախքահայերի կյանքում, թերեւս, կարելի է համարել Վահագն Չախալյանի՝ բանտից ազատվելը:
     Սեւակը կարծում է, որ վրացական իշխանությունների պաշտոնական հայտարարությունները, թե իրենք լավ են տրամադրված ջավախքահայերի նկատմամբ, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում:
     «Քաղաքականությամբ առումով ճնշումը մի քիչ թուլացել է, բայց եկեղեցական եւ կրթական հարցերում ամեն ինչ մնացել է նույնը», - նշում է մեր զրուցակիցը:
     Aravot.am-ի սյն հարցին, թե Ջավախքի հետ կապված ինչ այլ ծրագրեր են նախատեսել իրականացնել, «Միտք» վերլուծական կենտրոնի անդամը պատասխանեց. «Մենք փորձում ենք հասարակությանը հասանելի դարձնել թե ֆիլմը, թե ջավախքահայերի խնդիրները, Ջավախքի պատմությունը: Տպագրելու ենք նոր գրքեր եւ փորձելու ենք հնարավորինս շատ քանակով տանել Ջավախք»:
     Նկատենք, որ ֆիլմի նկարահանումը նախաձեռնողները պատրաստվում են այն ցուցադրել Հայաստանի տարբեր մարզերում ու հանրակրթական դպրոցներում, ինչպես նաեւ երիտասարդական մի շարք կազմակերպություններում:
     Զրույցի ընթացքում նաեւ պարզ դարձավ, որ ֆիլմի «Վահե» վերնագիրը որեւէ կապ չունի այն նախաձեռնողներից Վահե Սարգսյանի անվան հետ:
     «Հին հայերենում արեւին «վահե» էին ասում: Դրա համար ֆիլմում հենց արձագանքում է վահե, ցույց էր տալիս արեւը», - պարզաբանեց Սեւակ Տիգրանյանը:
     Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ներկաները հայտնեցին իրենց կարծիքը ֆիլմի մասին:
    
     Աշոտ ԱԹԱՅԱՆ
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/04/210929/
    

    
© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4196 | 0 | 0
Facebook