Loading...

Articles

Ու ես քեզ տեսա...

03:20, Sunday, 03 March, 2013
Ու ես քեզ տեսա...

Սովորական առավոտներից մեկն էր` արթնացա, զգացի որ կյանքումս բան չի փոխվել. նույն երաժշտությունը, նույն տխուր ու անիմաստ երազները, նույն մտքերը, որոնք ստիպում էին ավելի ու ավելի նյարդայնանալ.
     Քայլում էի փողոցով դեպի համալսարան ու այդ պատահական մի արևի լույսը պատահական մի երջանկություն բերեց իմ աչքերի առաջ` ես քեզ տեսա` մի հասարակ սիրունիկ աղջնակի, ով ուրախ ու երջանիկ էր թվում, որ չունի ոչ մի հոգս. նայեցի նրա աչքերի մեջ ու տեսա այն ինչ ման էի եկել ամբողջ կյանքս: Մի քանի ժամանակ անց մենք նորից հանդիպեցինք եւ գնալով մեր պատահական հանդիպումները շատանում էին, սկսեցինք զրուցել իրար հետ աստիճանաբար զրույցները երկարեցին ու հասկացա որ սիրահարվել եմ. Կյանքս անմիջապես փոխվեց` անգույնը դարձավ գունավոր, անիմաստը իմաստալից, ու ես հասկացա որ կյանքը ինձ տվել է 2րդ հնարավորություն փոխել այն ամենը ինչ կործանվել եր սրտումս: Ամեն օր նրա հետ զրուցելիս հասկացա որ սիրում եմ, ամեն րոպե ամեն, վարկյան նա ինձ ձգում էր, ցանկանեւմ էի էլի ու էլի խոսել, նրա հետ շփվել, սակայն գիտեի որ զգացմունքս միակողմանի էր. "դու ոչինչ չէիր զգում, չէիր պատկերացնում զգացմունքներիս խորությունը, չէիր պատկերացնում վոր քո ամեն մի ժպիտը կարող է ինձ ուրախացնել. Դու շարունակ պնդում եիր որ մենք ընկերներ ենք և ոչ ավել". Չեմ հասկանում ոնց կարելի է չհասկանալ մի մարդու ում համար դու դարձել ես մի աշխարհ. քո ներկայությունից ես ակամայից ժպտում եմ. Սիրում եմ քեզ, ամեն ժամ ու վայրկյան, այնքան ինչքան աստղերնեն երկնքում....

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5967 | 0 | 0
Facebook