Մի քիչ մեր խաչբառների մասին
12:27, Saturday, 02 March, 2013
Ընդհանրապես ես ռուսական խաչբառների երկրպագու եմ ու մանկուց զբաղված եմ խաչբառներով, գլուխկոտրուկներով և նման այլ զվարճանքներով: Հայկական խաչբառներ հազարից մեկ եմ լուծում: Վերջերս միտս ընկավ հայերեն խաչբառ լուծել: Գնեցի այն: Անմիջապես սկսեցի լրացնել առաջին էջում գտնվող սկանվորդը: Մի քանի տարի առաջվա հայկական սկանվորդներից այդքան էլ չէր տարբերվում՝ նույն պրիմիտիվությունը, անմակարդակությունը, միակ տարբերությունը ահա այս սխալներն էին: Ռուս մեծահարուստ - կուլակ. այնինչ կուլակը գյուղացի է մինչհեղափոխական Ռուսաստանում: ... Պլաչիդո - Միգելե. Այդ հայտնի իտալացի երգիչի անունն է Միկելե, իսկ Միգել և Միկելե անունների միջև հսկայական տարբերություն կա: Զզվելի որդ - ճիճու. Փաստորեն ճիճուն որդից զզվելի է: Շկալա - սանդղակ. մի քիչ մտածեք էլի: Ժլատ գնչու - ցիգան. ոմանք չգիտեն, որ գնչուն և ցիգանը նույնն են: Ծագող արևի երկիրը - Տոկիո. no comment Ծիծաղից ու բարկությունից խառնված թերթում եմ էջերը, որ տեսնեմ, թե ինչ հետաքրքիր բան կա և մի պահ զարմացա՝ տեսա մի սկանվորդ, որտեղ բացատրության փոխարեն տրված էր ռուսերեն բառ, իսկ դու պետք է լրացնես այդ բառի հայերեն տարբերակը: Առանց հապաղելու անցա գործի: Լրացնելու ընթացքում զարմանքս կրկին վերածվում էր ծիծաղի և բարկության: Սա այն տիպի սկանվորդներից է, որոնցում մեկ թիվը համապատասխանում է մեկ տառին, ուստի ես սխալվել չէի կարող: Ներկայացնում եմ մի քանի սխալներ, որոնք իմ աչքից չվրիպեցին. "холод" - "սառը". "зрелый" - "հնար". ընդհանրապես կապ չունեն իրար հետ: "присутствие" - "ատյան". ընդամենը "ներկայություն": "кож" - "կաշի". ինչպես ասում են, այնպես էլ գրում են: "пресс" - "մամուլ". մի տառ բաց են թողել: "нось" - "քիթ". մինչև հիմա ծիծաղում եմ այս բառի վրա: "икра" - "իկրա". հարգելիներս, գիտեք, որ "խավիար" բառ կա հայերենում? "участие" - "մասն". 4 վանդակ էր, "մասնակցությունը" չէր տեղավորվի: "карас" - "կարաս". մի հատ էլ "кчуч" գրեիք: "храм" - "խորան". խորան չէ, "տաճաաաաար": "столица" - "ոստան". տեսա 5 վանդակ, հասկացա, որ մի ապուշություն կլինի: "дасть" - "կտա". այստեղ էլ մի տառ ավել են գրել: Լիաթոք ծիծաղելով՝ կրկին թերթում եմ էջերը՝ մի հետաքրքիր, լուրջ բան գտնելու ակնկալիքով: Կրկին նույն սկանվորդը, բայց արդեն անգլերեն տարբերակով: "Լիաթոք ծիծաղի նոր դոզան ապահոված է" - մտածեցի ես: Անգլերեն բառի տակ նշված է նաև հայերեն տառերով տրանսկրիպցիա: "virus" - վայըռս "war" - ուըոռ "thick" - ֆիք "mean" - "կտոր". նշանակում, միջոց, բայց ոչ կտոր: "Darlic" - "սխտոր". ոչ թե D, այլ G "Fleg" - "դրոշ". տարրական սխալ: "Metre" - "մետր". տառերի փոխատեղում արեք: "Joint" - "անկարգ". պետք է լիներ միացում կամ հանգույց: "Pledge" - "գրազ". ուզում էին ասեին "գրավ": "Resident" - "մական". լրիվ տարբեր բաներ են: "Bleck" - "սև". մանկական սխալ Ըստ երևույթին, նրանք թարգմանիչ չունեն, կամ էլ ունեն, ուղղակի թարգմանիչն էլ իրենց նման է: Խաչբառներ կազմելով մի զբաղվեք, գնացեք ռուսերեն ու անգլերեն սովորեք, հետագայում ձեզ ոչ միայն սրա համար պետք կգա: Սենց "darlic"-ներով, "fleg"-երով ու "bleck"-երով հեռու չեք գնա: Սովորել, սովորել, սովորել, դա ձեր մասին է: |
Like
0
Dislike
0
6324 | 0 | 0 | 0