Loading...

Articles

Գոհ եմ երբ հիվանդն հասնում է արդյունքի

Mamul.am
Author:
Mamul.am
16:55, Thursday, 12 January, 2017
Գոհ եմ երբ հիվանդն հասնում է արդյունքի

Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, առողջության հանդեպ դեռևս ցածր զարգացող մշակույթ ունենք և հաճախ բժշկի դիմում ենք, ժողովրդի լեզվով ասած, երբ դանակն հասնում է ոսկորին: Այսինքն՝ ամենաբարդ փուլում, երբ դժվար է լինում առողջության վերականգնումը: Պետք է գիտակցել սեփական առողջության կարևորությունը և առողջ կյանքն ապահովվելու համար տարին մեկ անգամ կանխարգելիչ հետազոտության ենթարկվել: Ցանկացած հիվանդության արդյունավետ բուժումը 90-95% -ով կախված է արագ և ճիշտ ախտորոշումից: Այսօր արդեն ժամանակակից սարքավորումների միջոցով հնարավոր է բարձր ճշգրտությամբ որոշել այս կամ այն հիվանդությունը:


    

www.mnews.am- ի խմբագրությունն անընդհատ ստանում էր բժիշկ Ա. Հարությունյանին վերաբերող գոհունակության, երաժտիքի խոսքերով կարծիքներ՝ հենց ապաքինված հիվանդների կոզմից, որոնք սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը: Հենց հիվանդների գոհունակությունն էլ առիթ հանդիսացավ անձամբ ճանաչելու միտումով զրուցել երախտիքի արժանի բժշկի հետ: Զրույցը հաճախակի էր ընդհատումներ ունենում, քանի որ հիվանդների քանակն ու հոսքն աննկարագրելի շատ էր …

Ի դեպ, նշեմ, որ Ա. Հարությունյանը աշխատում է «Օն Կլինիք» - ԱՆԻ Միջազգային բժշկական կենտրոնում, որպես՝ դերմատոլոգ…: Կենտրոնի անձնակազմի հետ զրույցից պարզ դարձավ, թե որքան են սիրում և գնահատում Ա. Հարությունյանի անհատականությունն ու կարևորում կլինիկայում իր մեծ դերն ու ներուժը: §Մենք չենք պատկերացնում, նույնիսկ մեկ օրն, առանց մեր սիրելի կոլեգայի: Երբ նա մեզ հետ է, օրն այնքան զվարճալի և թեթև է անցնում, նույնիսկ ժամերն են թռչում: Շատ նախաձեռնող և դրական լիցքերով մարդ է: Բժշկական էթիկայի նորմերը պահպանող է, այսինքն եթե հիվանդը գալիս է իր մոտ բժշկական անօգուտ միջամտություն ստացած վիճակում, որբևէ ավելորդ մեկնաբանությւններ չի հնչեցնում բուժող բժշկի հասցեին, դա օրինակելի է: Այնքան բարձր մարդկային արժեքներ ունի, որ չեմ կարող մասնավորեցնել և նշել, իսկ ինչ մնում է արհեստավարժությանը, ապա ասեմ, որ հանրապետության մաշտաբով բարձրակարգ մասնագետներից է և իր գործում փորձառու¦, - իրենց խոսքում նշեցին հաստատության բժիշկները:


    

Բժիշկ Հարությունյան, ինչո՞ւմ է կայանում Ձեր գաղտնիքը. Դուք Ձեր բոլո՞ր հիվանադների հետ ունեք ընկերական ջերմ ու մտերմիկ հարաբերություններ:

– Յուրաքանչյուր կայացած բժշկի զենքն արհեստավարժություն է, որը մենք անընդհատ պիտի կատարելագործենք: Հիվանդը երբ օգնություն է խնդրում, բժիշկն ամեն ջանք պետք է գործադրի արդյունավետ բուժման ուղղին գտնելու, նաև հիվանդին սփոփելու համար: Չէ՞ որ միայն բուժման ճշգրիտ ուղղին գտնելու մեջ է, հիվանդի մոտ ձևավորվում վստահությունը բժշկի նկատմամբ: Երբ հիվանդը վատատեսորեն վերաբերվի բժշկի միջամտությանն, ապա բուժումն այդքան էլ արդյունավետ չի լինի: Պետք է ընկերական շփումն անպակաս լինի, քանի որ դրա հիման վրա է կայանում մեր աշխատանքը: Կարևորում եմ նաև կոլեգաներիս հետ շփումը` երբ սկսնակ բժիշկ ես, ապա կայացման, ինքնահսատատման խնդիր ես ունենում, որին հասնում ես գործընկերներիդ օգնությամբ: Երբ արդեն կայացած բժիշկ ես, այդպիսի խնդիր չունես:

Հիվանդների հաճախականության մասին ի՞նչ կասեիք:

– Կլինիկայում աշխատաելու առաջին իսկ օրվանից շատ ծանրաբեռնված եմ հիվանդների այցերով: Ինձ մոտ բավականին լեցուն գրաֆիկ է: Սա ևս մարդկանց վստահության և ընկերական շփման արդյունք է: Իբրև մասնագետ ես սիրում եմ իմ հիվանդներին, և անում եմ հնարավորինս ամեն ինչ, որ իմ հիվանդն անպայման լինի հնարավորինս առողջ, հոգեպես հավասարակշիռ վիճակում, և իր առօրյա հոգսերը զերծ լինեն առողջությանը վերաբերող հոգսերից, դա արդեն իմ` մասնագետի խնդիրն է… Գոհ եմ, երբ հիվանդը հասնում է արդյունքի:

-Այսօր որքանո՞վ եք բժշկակությունն համարում տեխնիկապես զինված: Ինչպիսի՞ օրինաչափ զարգացում է ստացել:

-Բժշկական համակարգն այսօր տեխնիկապես կարելի է ասել գերհագեցած է և դեռ շարունակում է կայացման գագաթնակետին հասնել: Աշխարհում Գենոինժիներիայի զարգացման արդյունքում նորանոր սարքավորումներ են սինթեզվում ասպարեզ: Նախկինում եթե միայն քսուկի միջոցով էր հնարավոր ինֆեկցիոն ֆակտորների հայտնաբերումն ու պարզաբանումը, ապա այսօր գոյություն ունեցող Strip և Rabbit թեստերը, Օնկլուգոլային ախտորոշիչ մեթոդները (իֆայի ձևով), և Պեսեառ լաբորատոր ախտորոշիչ միջոցները միտում ունեն ավելի ճշգրիտ ախտորոշելու հիվանդությունը: Եվ սա արդեն իսկ առաջընթաց է, առաջներում կարող էր հիվանդությունը մնալ օրգանիզմում և ունենալ ավելի վնասակար հետևանքներ, այնինչ հիմա՝ ժամանակին կանխարգելումը կնպաստի շուտափույթ ապաքինմանը:

- Մի փոքր կներկայացնեիք Ձեզ՝ որպես Արշակ Հարությանյանի, մանսավորեցնելով Ձեզ առօրյա կյանքում:

-Ես ինձ կյանքի մարդ եմ համարում, չէ՞ որ հասարակության անդամ եմ: Կարող եմ ավելի բարձր նշաձողին տեսնել և գնահատել հասարակ գյուղացու մարդկային հոգեբանությունն ու վարվելակերպը, քան որևէ նախարարի, դա ինձ հոգևոր բավարարվածություն է տալիս: Բժշկությունից զատ կարող եմ խոսել երաժշտությունից, առանց որի չեմ կարող, կնշեմ նաև պոեզիան, բնությունը, որի անբաժան մասն եմ կազմում: Օրվա ընթացքում, երբ կարդում եմ Սևակից մի քանի տող, ինձ բավարարված եմ զգում և համարում եմ, որ այսօր էլ ճաշակեցի արվեստի գոհարներից: Նույնիսկ մեկ նախադասության վրա կարող եմ կենտրոնանալ և մեծ զգացողություն ապրել: Կյանքիս մի մասն են կազմում նաև ճարտարապետական կոթողները, քանի որ ինքս սիրում եմ հինը նորի հետ համեմատել, ստորաբաժանել: Երիտասարդ տարիներին սիրել էի բժշկությունը, բայց կար մի պահ, որ փորձում էի համատեղել երաժշտության հետ: Հասարակության մեջ ի սկզբանե ճանաչվել եմ երաժշտությամբ, բեմ եմ բաձրացել, հանդիսատեսի ծափահարություններին արժանացել. դա ինձ համար լրիվ ուրիշ աշխարհ էր:

Երկար ժամանակ երաժշտական դադար եմ ունեցել, ինձ սթափեցրեց երկրաշարժը և դրդեց կողմնորոշվել, ընտրություն կատարել ապագայի հարցում: Երկրում սուգ էր, ինչպե՞ս կարող էի զբաղվել երաժշտությամբ. կարելի է ասել վազանց կատարեցի և լիովին ներգրավվեցի բժշկության մեջ: Այսպես երաշտությունը մնաց իմ հոբբի: Ինձ մոտ բոլոր ստերիոտիպերն աշխատում են: Սա իմ տեսակն է:


    

-Ինչպիսի մաղթանք եք հղում ընթերոցողներին:

- Քանի որ տարիների ընթացքում մարդկային ձևաչափերը հետ են գնում, իսկ երիտասարդների մեջ չկա այն քնքշանքը, որն այդքան սպասելի է, ամեն ինչ վիզուալ է, ստոպ կադրերի նման, կցանկանամ մի փոքր համուհոտ տան իրենց կյանքին, մենք հայ ենք, պիտի խոսենք մեր հայի որակյալ տեսանկյուններից և խոսենք, զարգացնենք, ոչ թե ետընթաց ապրեն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1973 | 0 | 0
Facebook