Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը միշտ ակտիվ մասնակցություն է ունենում համաքաղաքային միջոցառումներին, այդ թվում և համաքաղաքային շաբաթօրյակներին և ծառատունկերին:
2016 թվականին Խորհուրդն իր կազմով մասնակցել է գարնանը և աշնանը հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին. ապրիլի 9-ին՝ Հրազդանի կիրճում, իսկ նոյեմբերի 12-ին՝ Հաղթանակի զբոսայգում:
Արդեն կա ձևավորված գեղեցիկ ավանդույթ. մինչ շաբաթօրյակը սկսելը, Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ հնչեցվում է Տերունական աղոթքը: