Loading...

Articles

Խ Ո Ս Տ Ա Ն ՈՒ Մ Ե Ն. . .

00:38, Sunday, 24 February, 2013
Խ Ո Ս Տ Ա Ն ՈՒ Մ Ե Ն. . .
     Հանդիպում՝ անիմաստ, անհասկանալի, անբացատրելի...
     Չգիտեմ, զուր եմ փորձում արդարացնել ինքս ինձ իմ աչքերում, քանզի բավական է լսեմ ձայնդ, բավական է գեթ մի զանգ ու ես անզոր եմ....ուղեղս մթագնում է, ես կորցնում եմ իմ ՙՙես՚՚-ը, և քո խոսքերին հաջորդում է իմ անզոր ՙՙայո՚՚-ն...ու...ու նորից հանդիպում:
     Ինձ կորցրած դուրս եմ վազում, ասես վախենում եմ ուշանալ, մոռանում եմ բոլոր անհետաձգելի գործերս ու խելագարի պես դուրս եմ ցատկում:
     Ահա և նստած ենք դեմ դիմաց: Լռությունը, ինչպես միշտ, մեր անբաժան ընկերն է: Չգիտեմ՝ ինչ եմ ուզում գտնել մեր հանդիպման մեջ: Նայում եմ աչքերիդ՝ գիշերվա պես մութ ու խորհրդավոր ...իսկ նարանք ինձ երջանկություն են խոստանում:
     Խ Ո Ս Տ Ա Ն ՈՒ Մ Ե Ն. . .
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4401 | 0 | 0
Facebook