Loading...

Articles

Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը Տաթևում

Nan Zeynalyan
22:06, Sunday, 14 August, 2016
Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը Տաթևում
     Տաթևի վանական համալիրն այսօր սովորականից մարդաշատ էր: Հարյուրավոր հավատավորներ իրենց մասնակցությունն էին բերել Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին, որը հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Վանքի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու կամարների ներքո րոպեների ընթացքում տարածվեց խնկաբույրը, և պատարագիչը՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ղազարյանը, տերունական աղոթքի հնչյուններով վանքի հազարամյա կամարների ներքո վերստին վերահաստատեց, նորոգեց մեր դարավոր կապը մեր ակունքներին, մեր արմատներին, մեր առաքելական հավատքին, ու զորանալով՝ զորացրեց մեզ: Հավարտ պատարագի քարոզխոսությամբ հանդես եկավ նաև Տաթևի վանքի վանահայր Հայր Միքայելը: Այնուհետև բաց խորանում կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգ և արարողությունից հետո խաղողի օրհնված ողկույզները բաժանվեցին հավատացյալներին: Թե օրվա խորհրդից ով ինչ տարավ իր հոգում, յուրաքանչյուրն ինքը թող պատասխանի այս հարցին, բայց որ վանքի պատերը եւ սուրբ խորանը կրկին աստվածային խորհրդով վերապրեցին ի վերուստ տրված իրենց իմաստը, ապացույցը կամարների տակ տարածված աստվածահաճ աղոթքը, մոմալույսն ու մոմաբույրն էին:
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4666 | 0 | 0
Facebook