Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ երգչուհի Սիլվա Հակոբյանըկրկին նշանադրվել է։ Նրա ընտրյալը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքից է և աշխատում է տուրիստական ընկերությունում:
Լուրի իսկությունը ճշտելու համար Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու հոր՝ պրոդյուսեր Հակոբ Հակոբյանի հետ: Վերջինս չցանկացավ մեկնաբանել Սիլվայի անձնական կյանքի մասին որևէ նորություն՝ ասելով, որ դստեր անձնականի թեման փակ է, և ինքն այլևս չի ցանկանում այդ մասին խոսել:
Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերին նշանադրված Սիլվան ու պրոդյուսեր Դավիթ Ազարյանը բաժանվել էին այս տարի գարնանը: Երգչուհին հաստատել էր նշանդրեքի մատանին հետ տալու լուրը: