Loading...

Articles

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակ վ.շ-ում

15:51, Saturday, 02 July, 2016
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակ վ.շ-ում
     Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի 2016թ. ծրագրերով իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Սիլիկյան խճուղուց «Հաղթանակ» թաղամաս տանող ճանապարհի շինհրապարակ: Քաղաքապետին զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին կապող, նախկինում անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը հիմնանորոգվում է: Պատասխանատուներն ընդգծել են, որ ծրագիրն իսկապես սպասված էր՝ հատկապես հաշվի առնելով, որ ճանապարհահատվածը կապում է «Շահումյան 1» և «Շահումյան 2» գերեզմանատներն ու նաև ապահովում դեպի «Սպանդարյան» և «Հաղթանակ» գերեզմանատներ տանող ճանապարհի երթևեկը:
    
     Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Շիրազի 10 շենքի բակային տարածք, որտեղ ընթանում են բակի բարեկարգման աշխատանքներ: Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ պատասխանատուները նշել են, որ ծրագիրը կյանքի կոչելու համար բակային տարածքից ապամոնտաժվել է 12 մետաղյա և 1 քարե ավտոտնակ: Բարեկարգման շնորհիվ բակային այս տարածքը կդառնա հանգստի յուրօրինակ կենտրոն՝ կահավորված նստարաններով, զրուցարաններով, ժամանակակից խաղային ատրակցիոններով ու մարզական գույքով:
    
     Քաղաքապետը հետևել է նաև մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարանի տարեկան ծրագրով հարմարավետ պայմաններ կապահովվեն «Զարթոնք» մանկական գեղարվեստական դաստիարակության, Աջափնյակի մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործական կենտրոններում ու Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցում: Քաղաքապետին զեկուցվել է, որ հիմանորոգման ծրագրով վերոնշյալ կրթօջախներում կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար:
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3590 | 0 | 0
Facebook