Loading...

Articles

Խիստ օբյեկտիվ «Ազատությունը» հեռացնում է Նիկոլի մասին գրառումները

marina
Author:
marina
21:50, Thursday, 30 June, 2016
Խիստ օբյեկտիվ «Ազատությունը» հեռացնում է Նիկոլի մասին գրառումները

Նիկոլ Փաշինյանի երեկվա անպարկեշտ ելույթից հետո հիմնականում ֆեյսբուքյան օգտատերերը տարբեր հղումների տակ իրենց կարծիքները սկսեցին ներկայացնել:
     Գրառումների մի մասը բաժին հասավ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան հոդվածին:
     Աբսուրդն այն է, որ Նիկոլի մասին հնչեցրած բոլոր բացասական գնահատականները (առանձնահատուկ շեշտենք, որ դրանք կրել են կոռեկտ բովանդակություն) անհապաղ հեռացվում էին լրատվականի էջից:

Ընդ որում, բոլոր այն գնահատականները, որոնք գովերգում են Փաշինյանին պահպանվում են խմբագրակազմի կողմից, նրան դեմ կամ ՕԵԿ-ին կողմ բոլոր գնահատականներն ու կարծիքները հեռացվում են:
     Սա է Ազատություն ռադիոկայանի «իրական արժեքը», քանի որ պարզ է` հակառակ դեպքում ԱՄՆ-ի Հայաստանի դեսպանը կքաշի ռադիոկայանի ականջները, եթե իրենց և իշխանության հաճախորդ Նիկոլի հասցեին ժողովրդական կարծիքներ հնչեն, որոնք չեն համապատասխանում պատվիրատուների ցանկություններին:
     Ահա սա է ազատությունը, երբ հանրության կարծիքը ոչ ավել, ոչ պակաս ուղղակի հեռացվում է կայքից և ֆեյսբուքյան էջից:
     Սա լավ օրինակ էր, թե ինչպես են մարդիկ ծախվում կամ պատվերներ կատարում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2893 | 0 | 0
Facebook