Loading...

Articles

Թանահատի վանքում վերջին տարիներին ոչ մի քար չի փլուզվել, չի տեղաշարժվել

12:04, Tuesday, 19 February, 2013
Թանահատի վանքում վերջին տարիներին ոչ մի քար չի փլուզվել, չի տեղաշարժվել
    

Սյունիքի մարզի Արեւիս գյուղի ձախ կողմում գտնվող Թանահատի վանք հուշարձանի պահպանությունն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության կողմից եւ գտնվում է մշտական ուշադրության կենտրոնում։ Այն կիսավեր վիճակում է դեռ խորհրդային ժամանակներից: Վերջին տարիներին, ամիսներին կամ օրերին որեւէ փլուզում վանական համալիրի տարածքում չի եղել, ոչ մի քար չի տեղաշարժվել:

Տեղեկացնում ենք, որ Թանահատի վանքի քարերը եկեղեցու վրայից հանվել են, ոչ թե երեկ կամ մի քանի տարի առաջ, այլ դեռեւս խորհրդային տարիներին: Այն ժամանակ մտադրություն է եղել նորոգել վանքը: Դրանք համարակալվել են ու տեղադրվել համալիրի տարածքում, սակայն, նորոգում չի կատարվել: Ինչ վերաբերում է եկեղեցու կամարին, որին եւս անդրադարձել է «Չենք լռելու» -ն, ապա նախատեսված է եղել եկեղեցու նորոգումից եւ ամրակայումից հետո, այն տեղադրել վանքի վրա: Կամարը նույնպես հանվել է ԽՍՀՄ տարիներին, թուլացած լինելու պատճառով:

Ինչ վերաբերում է վերանորոգմանն ու ամրակայմանն, ապա անշուշտ Թանահատի վանքը հիմնանորոգման կարիք ունի: Տեղեկացնում ենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ծառայության կողմից Թանահատի վանքը արդեն մի քանի տարի է ընդգրկված է հրատապ հիմնանորոգման կարիք ունեցող հուշարձանների ցանկում: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը խորհուրդ ենք տալիս զբաղվել իրապես ազգանպաստ գործունեությամբ եւ չնփտրել սենսացիա այնտեղ, որտեղ այն չկա:

Ի դեպ, այս օրերին Թանահատի վանք տանող ճանապարհը /շուրջ 1-1, 5 կիլոմետր/ անանցանելի է՝ տեղացած առատ ձյան պատճառով:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3633 | 0 | 0
Facebook