Loading...

Articles

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ

14:37, Monday, 23 May, 2016
ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ

Եղվարդի Հ.Թադևոսյանի անվան թ.2 հիմնական դպրոցի Iա դասարանի աշակերտները մայիսի 20-ին դասվար Գ.Թորոսյանի հետ կազմակերպել էին համադպրոցական միջոցառում նվիրված այբբենարանին:

Անգրագետ ծերուկը ուզում էր տառաճանաչ դառնալ և գողանում է Iա դասարանի հայերենի տառերը: Աշակերտները իրենց ծանոթ այբբենարանի և հեքիաթի հերոսների (Մոխրոտ, Քաջ Նազար «Ձախորդ Փանոս, Մաշա և Քեռի Արջ) հետ փնտրում և գտնում են ծերուկին, որն էլ տառերը վերադարձնում է նրանց: Գեղեցիկ խոսքի, երաժշտության և փոքրիկ ներկայացումներով աշակերտները կարողացան ապացուցել, որ հայը ապրել է, ապրում է և հավերժ պիտի ապրի:

Միջոցառմանը ներկա էին տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4453 | 0 | 0
Facebook