Loading...

Articles

Համբարձում

14:03, Thursday, 25 May, 2017
Համբարձում
     Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները) ։ Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության: Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի, խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։ Մեր դպրոցը ևս անմասն չմնաց համաժողովրդական տոնից: Vբ դասարանի (դասղեկ՝ Կ. Հակոբյան) աշակերտները տարեվերջյան իրենց ցերեկույթը նվիրեցին հենց այս խորհրդանշական, ուրախ գարնանային տոնին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3873 | 0 | 0
Facebook