Loading...

Articles

ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԵՎ ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ՉԵՆՔ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Vladimir
Author:
Vladimir
00:26, Monday, 18 February, 2013
ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԵՎ ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ՉԵՆՔ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Ես դեմ եմ ազգի/ժողովրդի արժանիքի հանդեպ գռեհիկորեն գործածվող այն մտքին, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Եթե դա ճշմարիտ է, ապա պետության գաղափարը կարելի է իմաստազուրկ համարել…


    

Մարդիկ պայքարում և պետություններ են կերտում հենց այն պատճառով, որ գիտակցում են պետականության, որպես հավաքական շահի, անհատական ազատության, իրավունքի և առաքինության իրականացման դեռևս լավագույն համակարգի նշանակությունը:


    

Պետությունները ստեղծվում են, որպեսզի կյանքը լինի պաշտպանված, իսկ մարդիկ` ապահովված լինեն զարգացման ազատությամբ: Եվ որպեսզի այս ամենն իրագործվի մարդիկ ընտրել են արժանիներին իշխանությամբ օժտելու առավել հավասարակշռված և արդարացված միջը` ժողովրդավարությունը: Մարդիկ երջանիկ են, երբ մասնակից են` լուծումների, մաքառումների, հաղթանակների մասնակից:


    

Մարդիկ փոխանցում են իրենց իշխանությունը ընտրյալներին` ակնկալելով բարոյականության, քաջության, կազմակերպվածության և արդյունավետության բացառիկ հատկանիշների առկայություն, կամ առնվազն ավելի բարձր, քան իրենցն է:


    

Այլ բան է, որ մեզ մոտ իշխանության օժտումը փոխակերպված է դրա զավթումով:


    

Այս սուտ գաղափարով շատ ժողովուրդների են իշխել` ձևավորելով անլիարժեքության բարդույթ, ստիպելով մտածել, որ իշխանության պարտությունը պետության պարտույթունն է, սնուցելով վախորածի և հլու հպատակի կեցվածք…


    

Բացահայտ ցինիզմ է, երբ ճնշված, խաբված և վտարված լինելու մեղքը բարդում ես տուժողի վրա…


    

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՆԵՐԿԱՅԻ ԵՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ …

ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԵՎ ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ՉԵՆՔ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4062 | 0 | 0
Facebook