Loading...

Articles

Penny Press ֆենոմենը և դրա պատմությունը

23:23, Saturday, 07 May, 2016
Penny Press ֆենոմենը և դրա պատմությունը
     1830-ական թվականներին ամերիկյան և եվրոպական պարբերականների զարգացման նոր միտումը դարձավ բնակչության ամենաաղքատ խավի նվաճումը՝ որպես նոր ընթերցողական լսարանի: Այդ նվաճումը պայմանավորված էր մամուլի` բոլորովին նոր տեսակի առաջացմամբ: Նոր տեսակը ուներ ամենացածր գինը և շահավետ էր` ունենալով ամենաշատ տպաքանակը:
    
     19-րդ դարում ԱՄՆ-ում արդեն ամենաաղքատ խավը ուներ թերթ կարդալու անհրաժեշտություն, բայց նրանց ֆինանսական ռեսուրսները թույլ չեին տալիս ձեռք բերել այդ թերթերը: Խնդիրը սակայն միայն բարձր գինը չէր, նաև անմատչելի գրելաոճն ու բովանդակությունը: Այս պայմաններում առաջացավ մամուլի նոր տեսակ: Տպագրության մշակույթի զանգվածայնությունը և էժան հրատարակությունները այդ տեսակի բնորոշիչներն էին և դրանք հայտնի դարձան փեննի պրեսս՝ գրոշանոց մամուլ անունով:
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4006 | 0 | 0
Facebook