Ապրիլի 12-ի վաղ առավոտյան, Խարբերդ համայնքի մատույցներից, դեպի Արցախ աշխարհի սահմանամերձ գոտի ուղևորվեց, Խարբերդցի ուսանողների, դպրոցականների, բնակիչների և մանկապարտեզի երեխաների և նրանց բոլորի ծնողների ջանքերով հավաքված սննդամթերքներով, կենցաղային տեխնիկայով և հագուստներով բեռնված միկրոավտոբուսը:
Իրերի հավաքը նախաձեռնվել և իրականացվել էր ազատամաարտիկ, Խարբերդ համայնքի ներկայիս ղեկավար Կամո Կակոյանի շնորհիվ, ով այս պահին ևս Արցախ աշխարհում է և իր որդու՝ Նարեկի հետ միասին համալրում է ազատամարտիկ հրամանատարներ Մասիսի Սայադի և Ջերմուկի Համոյի նորաստեղծ «Հայդուկ» կամավորական ջոկատի շարքերը:
Նոււյն օրը, երեկոյան, Խարբերդցիների հավաքած իրերով բեռնված միկրոավտոբուսն արդեն արցախում էր՝ «Հայդուկ» կամավորական ջոկատի տեղակայման վայրում, որտեղ հյուրերի բերած ապրանքները տեսակավորվեցին և տեղափորխվեցին «Հայդուկ» ջոկատի պահեստ:
Հյուրերը զինվորներին փոխանցեցին ոչ միայն ապրանքները, այլև Խարբերդցիների եղբայրական ողջույններն ու մայրական օրհնանքները:
Ուսանողները, դպրոցականներն ու մանկապարտեզի երեխաներն, իրենց խոսքն ամփոփել և փոխանցել էին նաև նամակներով, որոնց մենք կանդրադառնանք ավելի ուշ: