Արցախյան պատերազի հաղթանակի ամենակարկառուն հերոսներից մեկը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը, նույն ինքը` Կոմանդոսը, Արցախյան ազատամարտի հաղթանակի և Զինված ուժերի կայացման գործում իր անուրանալի դերն ունի:
Հնարավոր է` շատերին նա հայտնի է որպես խիստ զինվորական, Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար, ղարաբաղյան պատերազմի հերոս, բայց հազիվ թե ինչ-որ մեկը գիտի, որ իրականում խիստ զինվորականի արտաքինի տակ թաքնվում է համեստ և պարզ մարդ, որն անձնական հաջողություն է համարում իր զինվորների հաղթանակը, մարդ, ով խաղաղություն է տենչում և հեղափոխությունների կողմնակից չէ:
Կոմանդոսը շատ լավ գիտակցում է, որ ռազմաճակատ մեկնողներն ունեն ամուր կամք, հայրենասիրություն ու նպատակասլացություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմում հաղթելու համար: Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին ի զորու կլինի հրաշքներ գործել միայն զենք բռնել սովորելուց հետո: Հենց այս համոզմամբ էլ Արկադի Տեր-Թադևոսյանը մարզել ու սովորեցրել է բազմաթիվ երիտասարդների, որոնցից շատերը մինչ այդ երբևէ զենք չէին առել ձեռքները:
[vid:0]
Մեր հաղթանակի գրավականը մեր մարտական ոգին բարձր պահելն է, մեր ձգտումների մեջ միասնական լինելը, քանի որ վտանգավոր պահերին ադրբեջանական կողմը խուճապի է մատնվում և, ամեն ինչ թողնելով, փախուստի դիմում, ինչպես որ դա պատահեց Շուշիում:
Գնդապետ` Արա Մուրադյան
Գնդապետ Արա Մուրադյանը խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա գործընթացի մասին, նշում է, որ խտանում է չպարզաբանվածության մարախուղը:
-Մենք վկաներն ենք ալիևյան խենթ և անմիտ պատրանքների: Մի բան է միայն պարզ` լայնամաշտաբ պատերազմ չի լինի:
@Հայացք Փրոդաքշն