Loading...

Articles

Արա Սադոյանն այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն

16:21, Thursday, 25 February, 2016
Արա Սադոյանն այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն

Փետրվարի 24-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, որի շահառուների շարքում կենտրոնաբնակ անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներ են և միայնակ թոշակառուներ:


    

Կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ վարչական շրջանի ղեկավարը ծանոթացել է շենքային պայմաններին, զրուցել սաների հետ, տեղեկացել դպրոցական տարիքի անապահով ընտանիքների երեխաների «Օրրան» ԲԿ-ում անցկացվող առօրյային:


    

«Առաջին տարին չէ, որ համագործակցում ենք «Օրրան» բարեգործական կազմակերպության հետ և անգնահատելի ենք համարում ձեր կատարած աշխատանքը' երեխային կտրել փողոցից և որ ամենակարևորն է' հետևողական խնամք տանել կրթել ու մասնագիտություն տալ նրան: Շարունակեք ձեր աստվածահաճո գործը, մենք ձեր կողքին ենք՝ պատրաստ աջակցելու», - զրույցի ընթացքում նշել է Արա Սադոյանը:


    

Հրաժեշտից առաջ վարչական շրջանի ղեկավարը հրավիրել է «Օրրան» -ի սաներին մեկ օր անցկացնել վարչական շրջանի աշխատակազմում՝ ծանոթանալու կառույցի գործունեությանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5371 | 0 | 0
Facebook