Loading...

Articles

ՔԱՅԼՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

22:34, Monday, 22 February, 2016
ՔԱՅԼՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արդեն մի քանի տարի է ինչ փետրվարի 19-ը` ամենայն հայոց մեծ բանաստեղծի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու տոն: Երևանի Խ.Աբովյանի անվան հ. 84 հիմնական դպրոցում ևս տոնական տրամադրություն էր:

Թումանյանական աշխարհի գույներն ու ելևէջներն էին թևածում բոլոր դասարաններում: Ամենուր բաց դասեր էին` նվիրված մեծ բանաստեղծին: Աշակերտները կերպարանավորված էին, դասասենյակները հաճելիորեն ձևավորված: Մայրենիի սրահում շնորհալի աշակերտներից մեկը նվագում էր հատված «Անուշ» օպերայից` տարածելով դաշնամուրի մոգական հնչյունները:

Իսկ արդեն ավանդույթ դարձած գրքերի փոխանակումից հետո 9-րդցիները գրքեր նվիրեցին մայրենիի սրահին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8316 | 0 | 0
Facebook