Loading...

Articles

Բարև, Սեպտեմբեր

09:14, Friday, 04 September, 2015
Բարև, Սեպտեմբեր

Երևանի Խ.Աբովյանի անվան հ.84 դպրոցը մեկնարկեց 2015-2016 ուսումնական տարին: Դպրոցն իր գիրկն առավ շուրջ 103 առաջին դասարանցիների, որոնք հույզերով ու ակնկալիքներով լի իրենց հայացքն էին հառել ժպտադեմ ուսուցիչներին:
     Դպրոցում հյուր էին քաղաքապետարանի, թաղապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեցին դպրոցի շնորհալի սաները` աշակերտներին մաղթելով բեղմնավոր ուսումնական տարի:
     Ընթեցվեցին Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գ.Ղազարյանի, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ա.Ստեփանյանի, «Քեթրին» հասարակական կազմակերպության` գիտելիքի օրվան նվիրված ուղերձները:
     Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա.Էլոյանը` հավաստիացնելով, որ նոր ուսումնական տարին կլինի նվաճումներով ու հաղթանակներով լի:
     2015-2016 ուստարին 150-ամյա դպրոցի համար կլինի նշանակալից տարի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6867 | 0 | 0
Facebook