Loading...

Articles

Վերջին զանգ

11:00, Sunday, 24 May, 2015
Վերջին զանգ

Վերջին զանգ…

Այս անգամ յուրօրինակ ձևաչափ էր ընտրված. հանդիպումն էր հին ու նոր շրջանավարտների, արժևորվում էր դպրոցասիրությունն ու ընկերասիրությունը:

Բեմում 2008-2009 ուստարվա շրջանավարտ, ներկայիս լրագրող, դպրոցի սիրելի սան Դավիթ Դավթյանն էր, ով դպրոց էր եկել իր դասընկերների հետ: Վեց տարիների հեռվից իր խոնարհումն ու երախտիքի խոսքն էր հղում դպրոցին, ուսուցիչներին` խառնելով իր խոհերը 9-րդ դասարանում սովորող սաների հույզերին ու ապրումներին:

Շփոթված էին 9-րդցիները. դժվար է բաժանվել հարազատ կրթօջախից, ուր նրանցից յուրաքանչյուրը հասակ է առել, կայացել որպես ապագա քաղաքացի:

Առջևում նրանց սպասում է ուսումնառության մի նոր փուլ:

Սիրելի՛ շրջանավարտներ, մենք վստահ ենք, որ դուք պատրաստ եք հաղթահարել հետագա փորձությունները, վստահ առաջ շարժվել:

Թող ձեզ ուղեկից լինեն բարությունն ու հաջողությունը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
12323 | 0 | 0
Facebook