Loading...

Articles

Ամբողջությամբ վերաբնակեցվել է 4-րդ կարգի վթարային Բրյուսովի 66 շենքը

10:42, Tuesday, 16 February, 2016
Ամբողջությամբ վերաբնակեցվել է 4-րդ կարգի վթարային Բրյուսովի 66 շենքը
     Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Բրյուսովի 66 հասցեի չորրորդ կարգի վթարային շենքի բնակիչներին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները: Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին և նշել, որ սահմանված կարգով անհրաժեշտ է որոշման մեջ առկա ժամկետներում ազատել հին, վթարային բնակարանները: Նոր բնակարաններ ստացած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել քաղաքային իշխանություններին` տարիներ շարունակ անլուծելի թվացող բնակարանային խնդրին լուծում տալու համար և նշել, որ նոր բնակարաններ ունենալն իրենց համար երազանք էր, որն իրականություն է դարձել:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1780 | 0 | 0
Facebook