Loading...

Articles

Ուսուցիչը

09:53, Tuesday, 15 December, 2015
Ուսուցիչը
     Փաստորեն ուսուցիչները դարձել են տնօրենի սեփականությունը, ավելի ճիշտ խամաճիկներ են, որոնց թելերը իր ձեռքում է, ինչպես քաշում է, այնպես էլ շարժվում են: Եվ սա, ցավոք, շատ դպրոցներին է հատուկ: Սա է պատճառը, որ հասարակությունը մի տեսակ հանդուրժող ու անտարբեր է դարձել:
     Իսկ այս ամենի պատճառը....որովհետև համատարած գործազրկություն է, որովհետև ուսուցիչները քիչ են վաստակում, որովհետև այդ քիչն էլ կախված է տնօրենի քմահաճույքից, որովհետև նա է որոշում ուսուցիչի ճակատագիրը: եթե Ուսուցչի հագուկապն անգամ դուր չգա տնօրենին, աշխատանքի չի ընդունվի, առանց հաշվի առնելու նրա գիտելիքները: Իսկ եթե ուսուցչի ընտրությունը կատարվեր անկախ տնօրենի կամքից, ինչպես առաջ էր, պատկերը բոլորովին այլ կլիներ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4869 | 0 | 0
Facebook