Loading...

Articles

«Վատ սովորույթներին ասենք ո՛չ»

12:41, Friday, 04 December, 2015
«Վատ սովորույթներին ասենք ո՛չ»

«Ասենք ոչ վատ սովորություններին, վարենք առողջ ապրելակերպ» . այս և վնասակար սովորությունների դեմ ուղղված այլ կոչերի ներքո անցավ դեկտեմբերի 2-ին Սոլակի միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը:

Միջոցառման մասնակիցները դատում էին վնասակար սովորույթները` ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործումը:

Հնչեցին կանաչ օձին` ալկոհոլին, այնուհետև ծխախոտին, հետո նաև սպիտակ մահվանը` թմրամիջոցներին, ուղղված մեղադրանքները: Մեղադրանքի վկաները` Սիրտը, Ուղեղը, Լյարդը և Թոքերը պատմեցին այն անդառնալի հետևանքների մասին, որոնց բերում են ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործումը: Նման անվիճելի վկայություններից հետո դատավորի որոշումը միանշանակ էր` մեղավոր են: Որպես վնասակար սովորությունները շրջանցելու դեղատոմս՝ դատավարության մասնակիցները խորհուրդ տվեցին հետևել առողջ ապրելակերպի կանոններին` զբաղվել սպորտով, ակտիվ գործունեություն ծավալել, սովորել, սրտին հաճո զբաղմունք գտնել: Մի խոսքով լցնել այն բացը, որը սովորաբար շտապում են զբաղեցնել վնասակար սովորությունները, որովհետև, ինչպես հնչեց դատարանում` մարդկային արատները հիմնականում «պարապ ուղեղի» արդյունք են:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5187 | 0 | 0
Facebook